top of page

"Լոգոպեդների հայկական ասոցիացիա"  մասնագիտական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս/թ հունիսի 3-ին և 4-ին տեղի կունենա գիտաժողով, որի նպատակն է միջմասնագիտական համագործակցության ընդլայնումը առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող լոգոպեդների և մյուս մասնագետների/ բժիշկ, հոգեբան, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ, միջին բուժանձնակազմ/  միջև։

 Գիտաժողովին ընտրված թեմաները առնչվում են տարբեր տարիքային խմբերի այցելուների կամ բուժառուների 

կարիքներին։

Այն բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական գիտելիքների հաղորդում՝ զեկույցներ, և  գործնական հմտությունների ցուցադրում՝  վարպետաց դասեր ձևաչափով։

Գիտաժողովի ծրագիրը ներկայացվել է Առողջապահության Ազգային Ինստիտուտի   "Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն" ՝ կրեդիտավորման նպատակով։

Թիրախային լսարանը ներգրավում է ինչպես լոգոպեդներ և հարբժշկական ոլորտի այլ մասնագետներ՝ ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, այնպես էլ  բժիշկներ և միջին բուժաշխատողներ։

Գիտաժողովի թեմաներն են

  • Օրթոդոնտիկ խնդիրները, որոնք առաջացնում են խոսքի խանգարումներ

  • Զարգացման խանգարումները՝ զարգացման մանկաբույժի դիտարկմամբ

  • Անխոսությունը

  • Աուտիզմի հաղթահարման ժամանակ կիրառվող որոշակի մեթոդներ

  • Հոգեբանական տեսանկյունից խոսքի զարգացման առանձնահատկությունները

  • Լոգոպեդի դերը արտակարգ իրավիճակներում

  • Մասնագիտական տվյալների հավաքագրումը և վերլուծումը

  • Քիմքի ճեղքվածքի հետ կապված  դժվարություններն ու դրանց հաղթահարումը բժշկի և լոգոպեդի տեսանկյունից

  • Կաթվածը։ Կաթվածի ժամանակ վերականգնողական միջամտությունը՝ բժշկի և ֆիզիոթերապիստի դիտարկմամբ։

  • Դիզարտրիան և դիսպրաքսիան

  • Էրգոթերապիան և լոգոպեդիան որպես միջմասնագիտական  համագործակցության օրինակ

  • Կլման ակտի դժվարությունները

  • Մանկական ուղեղային կաթվածի ժամանակ ֆիզիոթերապևտիկ միջամտությունը

  • Անձի ֆունկցիոնալության գնահատումը՝ լոգոպեդի  դիտանկյունից։

Մեր բանախոսները

bottom of page